ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Սա թատրոն է՝ հստակ ռեժիսուրայով, պալատական դերասաններով ու նույն սցենարով

Սա թատրոն է՝ հստակ ռեժիսուրայով, պալատական դերասաններով ու նույն սցենարով
14.05.2025 | 15:20

ԱԺ-ի բարդակխանայի մասին կարելի է հատորյակներ գրել։ Դա արդեն վաղուց ոչ թե օրենսդիր մարմին է, այլ ներքաղաքական պրոպագանդայի դեկորացիա, որտեղ օրենքները երկրորդ պլանում են, իսկ հնազանդ շեփորահարությունը՝ առաջնային։

Էսօր բանը հասել է նրան, որ երբ լսում են Նիկոլի անունը կամ մեկ քննադատական խոսք նրա հասցեին, ով կա չկա՝ սկսում է իրեն մեջտեղից պորթել՝ միայն թե տիրոջ աչքից չընկնի։ Այս հարցում էսօրվա «չեմպիոնները» Արշակյան Հակոբն ու Հովհաննիսյան Արթուրն էին, որոնք ԱԺ ամբիոնը վերածել են հիստերիկ ճչոցների ու մատ թափ տալու վայրի։ Իրենց ամենառոմանտիկ ու վարդագույն երազում անգամ դրանք չէին պատկերացնի, որ մի օր խորհրդարանում կգոռան, կսպառնան ու իրենց ընդդիմախոսներին հաթաթա կտան։ Սա արդեն շարքային լակոտակրատիայի դրսևորում է։

Սրանք մոռանում են, թե ովքեր էին «նախկին կյանքում», մոռանում են, որ իշխանությունը հավերժ չէ։ Իրականությունից այն աստիճանի են կտրվել, որ չեն ջոգում, որ մարդկանց, ում էսօր սպառնում են ու վիրավորում, «հետնիկոլյան» կյանքում կարող են հանդիպել , և իրենք լինելու են հավասար դիրքերում։ Բայց հենց սա է քաղաքական ամբարտավանության վտանգը՝ հիշողության ընտրովի կորուստ։

Ակնհայտ է, որ իշխանական պատգամավորները հիմնականում վախենում են սեփական ստվերից։ Նրանք չեն ներկայացնում ընտրողին, այլ՝ Նիկոլին։ ԱԺ ամբիոնն էլ դարձել է կուսակցական ենթակայության հարթակ, ոչ թե հանրային քննարկման տեղ։ Այստեղ ընդդիմախոսությունը դարձել է հանցագործություն, իսկ սազանդարությունը՝ պարգևատրվող արժանիք։

Եվ ամենակարևորը՝ աշխարհում հազվադեպ է պատահում, որ մեկի անունը լսելուց մի ամբողջ քաղաքական մարմին այսքան ձայնային ու մարմնային աղմուկ բարձրացնի՝ ընկնի ջղային ցնցումների մեջ: Սրանց համար Նիկոլի անունը դարձել է քաղաքական «սրբապատկեր», որին ծուռ նայելը հավասարազոր է կապիտուլյացիայի մեղադրանքի։

Այսօր ԱԺ-ում ոչ թե օրենք են կերտում, այլ բեմադրում։ Սա թատրոն է՝ հստակ ռեժիսուրայով, պալատական դերասաններով ու նույն սցենարով. «Նիկոլն ասեց, մենք կրկնեցինք, հետո փրփուրը բերանին պաշտպանեցինք»։ Հետևաբար՝ սա այլևս խորհրդարան չէ, այլ մի ամբիոն, որտեղ խոսքը դարձել է ծառայողական պարտավորություն, իսկ լռությունը՝ քաղաքական ապահովագրություն։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 27093

Մեկնաբանություններ